Անահիտ Կիրակոսյանի որդին ատամհատիկին անսպասելի մասնագիտություններ է վերցրել (Ֆոտոշարք)
Անահիտ Կիրակոսյանի կրտսեր որդին 7 ամսականում հանել է իր առաջին ատամիկը: Թեև փոքրիկ Մհերը դեռ մեկ ատամիկ ունի, ծնողները շտապել են կազմակերպել ատամհատիկի արարողությունը: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ արարողակարգն իրենց տանն են կազմակերպել` հրավիրելով ամենամտերիմ հարազատներին:
«Փոքրիկս օրվա ընթացքում շատ զարմացած էր, եևի պատճառն այն էր, որ միանգամից տեսավ մեր բոլոր հարազատներին, ժպտում էր բոլորին և շատ ուրախ էր»,-նշել է Անահիտը:
Բուն արարողության ժամանակ տղան միանգամից մի քանի թղթիկ է վերցրել. «Դերասան, լրագրող, մարզիչ… Կարծում եմ` կարևորը մարդ մասնագիտությունն ունենալն է և ազգին պիտանի զավակ լինելը: Մնացածն ուղղակի դրական լիցքեր են, որ այդ պահին ստանում ենք»,-շեշտել է դերասանուհին:
Փոքրիկ Մհերին առողջ ատամիկներ ենք մաղթում:
Աղբյուր՝ BRAVO.am