Մամուլ

Հայկ Սարգսյանի մեծ աղմուկ հանած բաճկոնն արժե 300 հազար դրամ

Hraparak.am-ը գրում է․ Համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել նորընտիր պատգամավոր Հայկ Սարգսյանի լուսանկարը, որտեղ նրա հագին անվանական բաճկոն է: Այդ բաճկոնից կրում են նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Բաճկոնը կարված է հատուկ՝ Հայկ Սարգսյանի պատվերով։ Raf Kanian֊-ը բարձր որակն ապահովել է ՝ կաշիմիրի, բնական մորթու և զամշի միջոցով ։ Մենք պատրաստ ենք իրագործել հաճախորդի յուրաքանչյուր ցանկություն»:

Գրառման մեկնաբանություններում օգտատերերից մեկը հարց է բարձրարցել. «Բա էս բաճկոնը իր աշխատավարձով է գնե՞լ, թե՞ մեր փողերով: Ամոթ ա, նենց եք գրել հատուկ Հայկ Սարգսյանի համար, ոնց որ հանրահայը աստղ լինի»:

Ըստ այդ նույն մեկնաբանությունների՝ բաճկոնը բավականին թանկարժեք է,  առանց անուն-ազգանունը գրելու, այն արժի 300 հազար դրամ: Նույն մեկնաբանություններից պարզ է դառնում, որ բաճկոնը խանութը նվիրել է Սարգսյանին:

Աղբյուր՝ hraparak.am


Կիսվել