Մամուլ

Հայկական բանակում ներքնաշորերը փոխվել են. հերթը վերնահագուստինն ու կոշիկներինն է

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը լրագրողներին հայտնել է բանակում կատարված բարեփոխումների մասին:

ՀՀ ԶՈւ զինվորների նոր կոշիկները պատրաստման, ավարտման, պահեստավորման փուլում են, ավարտից հետո դրանք կուղարկվեն զորամասեր, բոլոր զորամասերը կապահովվեն նոր տեսակի կոշիկներով:

Այս մասին, այսօր, ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Նա հայտնեց նաև, որ առաջիկայում փոփոխություններ են լինելու նաև զինծառայողների հագուստի որակի հարցում, իսկ ներքնաշորերը բանակում արդեն իսկ փոխված են։

«Մեկանգամյա ներքնաշորերից հրաժարվեցինք, այլևս դրանք չկան: Կլինի փոփոխություն նաև բուն համազգեստի, նաև կտորի հետ կապված», –ասաց Դավթյանը։

Նշենք, որ Հայաստանում այսօր մեկնարկել է 2019թ.–ի ձմեռային զորակոչը։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել