Մամուլ

Երևանում հայտնվել է ադրբեջանական արտադրության կարագ

Քաղաքացիական ակտիվիստ Սոնա Աղեկյանը ահազանգել է Երևանում հայտնաբերած ադրբեջանական կարագի մասին՝ ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով տեսանյութ և լուսանակար՝ կիաց կատարելով գրառում․

«Ամանորյա անակնկալ։ Այո, այո, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի վաճառասրահներում, փաստորեն, կարելի է ձեռք բերել « եղբայրական Ադրբեջանի» բարձրորակ արտադրության որակյալ կարագ։ Բայց հիասթափեցնեմ ու շտապեմ ասել, որ այն իրականում սփրեդ է և ըստ իս, նաև վտանգավոր հենց հայերի համար»։

Այս աղմկոտ գրառմանը արձագանքել է ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը։ Նա Ֆեյսբուքի իր էջում կատարել է հետևյալ գրառումը․

karag 1

«Մինչև դեկտեմբեր 30-ը խանութներում շրջայցեր ենք իրականացրել։ Նման տարայով կարագ ես ոչ մի համայնքում չեմ հանդիպել։ Այսօր ևս երեք համայնքի խանութներում առկա չէր»։

Պիպոյանի այս գրառման արդյունքում պարզվեց, որ կարագը ձեռք է բերվել ոչ թե որևէ խանութից կամ սուպերմարկետից, այլ փողոցից։

«Այ այստեղ պետք է ձեզ կրկին հիշեցնեմ, որ տարեվերջին բոլորիդ հորդորել եմ ձեռնպահ մնալ փողոցում վաճառվող կենդանական ծագում ունեցող մթերք ձեռք բերելուց։ Հիշեք, որ այսպիսով դուք էլ եք դառնում այս խախտումների մասնակիցը, որովհետև եթե դուք ձեռք չբերեք այս մթերքները, իրավախախտները, ուզեն թե չէ, կդադարեցնեն իրենց գործունեությունը»։

Կիսվել