«Սա մարդու իրավունքների խախտման կլասիկ օրինակ է» Ռոբերտ Քոչարյանի դատական նիստը հետաձգվեց
Շենգավիթ շրջանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահող Նելլի Բաղդասարյանի գլխավորությամբ ընթացող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության նիստը՝ կալանքը այլընտրանքային այլ միջոցով փոխարինելու՝ գրավի դիմաց ազատ արձակելու, հետաձգվեց։
Պատճառը աշխատանքային օրվա ավարտն էր։ Ըստ փաստաբանի սա արհեստական ձգձգում էր և դիտավորություն․
«Սա մարդու իրավունքները չարաշահելու կլասիկ օրինակ էր, ակնհայտ իրավունքների խախտում էր, մենք գործ ունենք դիտավորյալ մարդու իրավունքների խախտման հետ։ Գուցե նիստը վերջանար, ու միջնորդությունը մերժվեր, բայց խնդիրը նրանում էր, որ բանը դրան չհասավ, քննիչը պնդեց, որ կարևոր հանդիպումներ ունի, երկարացրեց ժամանակը և հետաձգվեց»։