Նիկոլ Փաշինյանը ռուսական հեղինակավոր հանդեսի կողմից ճանաչվել է տարվա քաղաքական գործիչ
Ռուսական հեղինակավոր հանդեսը իր ընթերցողների շրջանում անցկացրել է հարցում «Տարվա քաղաքական գործիչ» խորագրով, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանը դարձել է ցուցակի առաջատարը։ Մրցույթում ներառված են եղել այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Անգելա Մերկելը, Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը։
Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով արդյունքներին՝ գրել է․
«Իհարկե, հաճելի է ռուսական հեղինակավոր հանդեսի ընթերցողների կողմից տարվա քաղաքական գործիչ ճանաչվելը, բայց կարծում եմ պետք է մեկընդմիշտ արձանագրել, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե «գունավոր» այլ Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն:
Երկուսի միջեւ սարերի ու ձորերի տարբերություն կա»: