Արփինե Հովհաննիսյանի 10 հաջողված կերպարները և մտքերը (լուսանկարներ)
Արդարադատության նախկին նախարար, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը համարվում է ամենից քննարկված քաղաքական գործիչներից մեկը։ Թեև «Հանրապետական» կուսակցությունը դուրս մնաց ընտրապայքարից և չանցավ ԱԺ, դրա անդամ Արփինե Հովհաննիսյանը շարունակում է հետևել ներպետական ացուդարձին և ակտիվորեն արձագանքել։
Ներկայացնում ենք Արփինե Հովհաննիայնի ստացված կերպարները և նրա կողմից հնչեցրած 10 հայտնի մտքերը քաղաքականության, կյանքի, իր հաջողության գրավականի և մարդ որակների մասին։
Այս ամենի մասին Արփինե Հովհաննիսյանը խոսել է Bavnews.am-ի լրագրողի հետ։
1․ Ով մոռանում է անցյալը, դատապարտված է կրկին վերապրելու այն։
2․ Միակ մարդը, որ պարտավորություններ ունի քո հանդեպ, դա միայն դու ես, մնացածը կարող են սատարել, նեցուկ լինել, աջակցել` սակայն առանց որևէ պարտավորության:
3․Ես հավատում եմ Աստծուն, հավատում եմ մայրիկիս և հավատում եմ մարդու աչքերին, դրանք երբեք չեն ստում։
4․Չեմ սիրում, երբ մարդիկ կապկում են, քանի որ, իմ կարծիքով, դրա վերջնաարդյունքն այլանդակությունն է:
5․ Մարդիկ, ովքեր անկեղծ չեն իրենք իրենց հետ, նվազագույնը բռնել են կործանման ուղին, քանզի խաբել կարող ես բոլորին, բայց ինքդ քեզ`ոչ։
6․ Շատերը կարծում են, որ քաղաքականությունը անհնար է առանց կեղծիքի, սակայն ես ուզում եմ հավատալ, որ ամեն ոլորտում անկեղծությունը ոչ միայն իր տեղը ունի, այլ մշտապես կարևորվում և գնահատվում է:
7․ Իմ ամենից մեծ հավատալիքը այն է, որ որ այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են մարդկայնությունը, ազնվությունը, խիղճը մարդու միջից երբեք չեն վերանա:
8․ Ամենից նողկալի բաները աշխարհում կեղծ ժպիտները, կեղծ շռայլվող խոսքերը, կեղծ ցավող դեմքերը և, առհասարակ, կեղծ մարդիկ են։
9․ Իմ ապագան միշտ ներկայի ռիթմն է ունենալու:
10․ Ամեն մարդ հայելուն նայելիս պիտի խոստովանի իրեն` իր ով լինելը:
Լիանա Մարտիրոսյան