Էլ ի՞նչ պետք է լինի, որ Ճանապարհային ոստիկանությունը սկսի լիարժեք կատարել իր ֆունկցիաները․ Արսեն Ջուլֆալակյան
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հետաքրքիր է` էլ ո՞վ, ինչքա՞ն պետք է ասի, կամ ի՞նչ պետք է լինի, որ վերջապես Ճանապարհային ոստիկանությունն սկսի լիարժեք կատարել իր ֆունկցիաները։
Էս 8 ամիսը հերիք էր, որ համոզվեինք` վարորդների ինքնագիտակցությունն ու օրենքի հանդեպ հարգանքն էնքան չի, որ ինքնակարգավորվենք։ Նշանակում է` պետք է ուղղակի օրենքով նախատեսված գործառույթների իրականացում ոստիկանության կողմից։ Թեʹ երթևեկելը, թեʹ քայլելը դարձել է անչափ վտանգավոր ու տհաճ։
Ով ոնց ուզում վարում է, ով որտեղ ուզում կայանում է մեքենան… Էլ չասեմ «դռիկների» ու «սիգնալների» վերադարձը, դռաֆտները կենտրոնական փողոցներում… Անհապաղ լուծելու խնդիր է։ Դժգոհությունը համատարած է»: