«Մի անգամ պետք է մինչև վերջ պատժել հանցագործին». Նորայր Նորիկյան
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի անգամ պետք է մինչև վերջ պատժել հանցագործին, մի անգամ պետք է գնալ մինչև վերջ, որ նոր ձեռագիրը տեսանելի ու ընկալելի լինի, որ նոր կյանքը շունչ տա՝ ապրելու, տրամաբանորեն նոր պետություն կառուցելու համար…
Պատմության իներցիայով ապրող ժողովուրդներն ապացուցել են իրենց անկենսունակությունը՝ վտանգի տակ դնելով իրենց սերնդի բարեկեցությունն առհասարակ…
Մենք դուրս չենք գալիս մեր իներցիոն պատմությունից, մենք վախենում ենք նոր պատմությունից…»: