Մամուլ

Արդեն ազատության մեջ գնտվող Մանվել Գրիգորյանը կարողացա՞վ նայել ընկերոջ աչքերի մեջ

Ամիսներ առաջ, երբ մի երեկո հեռուստատեսությամբ ողջ հայությունը ականատես եղավ Գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատան ավտոտնակում բացվող տեսարանին՝ ցնցվեց։ Այնտեղ անհաշվելի քանակությամբ «Զինվորի բաժին» պահածոներ էին, հիգենիկ և առաջին բուժօգնության պարագաներ, հագուստ, տեխնիկա, զենքեր և այլ իրեր, որոնք պատկանում էին զինվորին։

Հենց հաջորդ րոպեներին ողջ համացանցում տարածվեց ԱԱԾ-ի կողմից հրապարակված այդ սարսափելի տեսանյութը։ Մարդիկ նույնիսկ չկարողացան գիշերը քնել, քանի որ մտքերն ու աչքի տեսածը չէի նահանջում։ Էլ չեմ ասում այն ծնողների մասին, որոնց զավակները Ապրիլյան պատերազմի ժամանակ զենք չունենալու պատճառով զոհվել են, իսկ ահա այդ առանձնատանը բազմաքանակ զենքեր կային։ Հերոս տղաները մահանալուց օրեր առաջ ոչինչ չէին կերել՝ բացի գետնին աճած խոտից, այնինչ առանձնատան ավտոտնակում լիքը-լիքը ուտելիքներ կային։

Այդ տեսանյութը «կաթվածահար» արեց նաև Մանվել Գրիգորյանի ամենամտերիմ ընկերոջ, ընտանիքի բարեկամ, մարտի ընկեր, Գեներալ Սեյրան Սարոյանին։ Հաջորդ առավոտյան՝ լրագրոգներին տված հարզացրույցում այդ թեմայի շուրջ, նա այնքան հուզված և հիասթափված էր, որ չկարողացավ զսպել զայրութն ու արցունքները։ Նա Գրիգորյանի արարքի վերաբերյալ այնպես արտահայտվեց, որ կարծես՝ հետդարձի ճամփան իր ձեռքով փակեց։ Նա ասեց, որ սպասելու է այն օրվան, թե ինչպես է Մանվե Գրիգորյանը հանդիպելու իրեն և ինչպես է նայելու իր աչքերի մեջ․ «Իմ երեսին ո՞նց ա նայելու, էդ քֆուրները, որ իմ մոտ ա կերել»։

Այդժամ խորը անդունդ բացվեց երկու վաղեմի ընկերների միջև․ Գրիգորյանի՝ ով տարիներ շարունակ զինվորի հացը իր առանձնատանն ամբարելով վիրավորեց և խոցեց Սեյրան Սարոյանի սիրտը, և Սարոյանի՝ ով մեկ գիշերվա ընթացքում փոխեց իր վերաբերմունքը ամենամտերիմ ընկերոջ հանդեպ։

Հիմա, երբ Մանվել Գրիգորյանն ազատության մեջ է, հասցրե՞լ են երբեմնի մտերիմ ընկերները հանդիպել իրար։ Եթե այո, ապա Գրիգորյանը կարողացե՞լ է նայել ընկերոջ աչքերի մեջ։

Կիսվել