5 մատչելի պետություններ, որ արժի այցելել 2019-ին (լուսանկարներ)
Տարին մի անգամ այցելիր մի վայր, որտեղ երբեք չես եղել, հորդորում էր Դալայ Լաման։ Մասնագետները փաստում են, որ ճանապարհորդությունները օգնում եմ լիցքաթափվել և մոռանալ առօրյա հոգսերի մասին։ Սակայն ճանապարհորդությունները որքան հեճելի են, նույնքան էլ ծախսատար։
Bavnews.am-ը ներկայացնում է այնպիսի պետություններ և քաղաքներ, որոնք արժի այցելել 2019-ին և որ ամենակարևորն է՝ դրանք չեն պահանջում մեծ ֆինանսներ և ռեսուրսներ։
1․ Թայլանդ
Գուցե շատերին անհավատալի թվա, բայց մեր ցուցակի մեջ ներգրավված է ամենից արդիական և սիրված պետություններից մեկը՝ Թայլանդը։ Գուցե թանկ լինի ավիատոմսը, սակայն հանգիստը այստեղ շատ մատչելի է։ Կարելի է ընդամենը 5-10 դոլարով բնակարան վարձել, 10-20 դոլար էլ սննդի և այլ հաճույքների համար։
2․Բալի
Գուցե կրկնապատկվի ձեր զարմանքը, բայց հեքիաթային կզղի Բալին ավելի մատչելի է, քան Թայլանդը։ Սնունդը այստեղ գրեթե անվճար է, այնպես որ այդ գումարը կարելի է ծախսել բնակարանի վարձակալության վրա։ Չկան նաև գումարով այցելվող վայրեր, բնությունը իր հրաշալիքները պարգևում է անվճար։
3․Սլովենիա
Շատերի համար այս շքեղ երկիրը հետաքրքրություն չի ներկայացնում, սակայն այն ունի բազում հետաքրքիր և գեղեցիկ վայրեր, որոնք արժի տեսնել։ Բացի այդ հաճելին կարելի է համատեղել օգտակարի հետ, այստեղ կարելի է մեծ գումար տնտեսել, բայց զգալ դրախտային հաճույք։
4․Եգիպտոս
Շատ զբոսաշրջիկներ են այցելում, սակայն նրանց մեծ մասը նախընտրում է մնալ Հուրգադա կամ Շառմ էլ Շեյխ քաղաքներում։ Սակայն քչերը գիտեն, որ դրա փոխարեն կարելի է գնալ հեքիաթային Ասուան՝ նախկին Սիենա։ Քաղաքը մատչելի է, սնունդը կարելի է գնել 5-10 դոլարով, իսկ կացավայրերը անգնահատելի է, մատչելի են նորաստեղծ ընտանիքների համար։ Տարածքը հայտնի է Աֆրիկայի դարպասներ անունով։
5․Հունգարիա
Հարուստ տեսարաններով և համեստ վարձատրությամբ այս երկիրը զբոսաշրջիկների առջև բացում է լայն հնարավորություններ։ Ամրոցների, միստիկայի և պատմության քաղաքները հնարավորություն են տալիս զբոսաշրջիկներին վայելել հանգիստը և մոռանալ առօրյան, ինչպես նաև գումար տնտեսել։
Լիանա Մարտիրոսյան