Մոսկվայում նախապատրաստվում է ակցիա ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Մոսկվայում բողոքի ակցիա են նախապատրաստում. ՌԴ-ում ՀՀ դեսպանատունն արձագանքել է
Համացանցում տարածված հայտարարությունների համաձայն, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Մոսկվայում բողոքի ակցիա են նախապատրաստում:
ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում ձեռնպահ մնալ չարտոնված գործողություններից ու հասարակական կարգը խախտելուց:
«Վերջին օրերին սոցցանցերում տեղեկություններ են տարածվել դեկտեմբերի 22-ին Մոսկվայում դեսպանատան շենքի առջև հավաք անցկացնելու վերաբերյալ: Այդ կապակցությամբ հիշեցնում ենք, որ համաձայն ռուսական օրենսդրության՝ հանրային միջոցառումներն անցկացվում են սահմանված կարգին համապատասխան և հիմնվելով կազմակերպչական պայմանների պահպանման վրա:
Դեսպանատունը պատասխանատվություն չի կրում դիվանագիտական առաքելության տարածքից դուրս իրականացվող գործողությունների համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Նկատենք, որ դեսպանատան հայտարարության մեջ որևէ անուն և պահանջ չի նշվում:Լ