Մամուլ

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական տվեց

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական տվեց։ Այս մասին տեղեկացրեցին Հանրային ռադիոյից:

Հիշեցնենք՝ Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ պահանջում էին Մարկ Գրիգորյանի հրաժարականը: Նրանք գործադուլ անելու վերաբերյալ հայտարարություն էին տարածել:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի որոշմամբ՝ Մարկ Գրիգորյանը նշանակվել էր Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն 2017 թվականի հունիսին:

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել