Կբացվեն նոր տրանսպորտային գծեր․ Հայկ Մարության
ՀՀ քաղաքապետ Հայկ Մարությանը պատմել է ՀՀ Քաղաքապետարանի ծաղսերի նվազեցման մասին․
«Տրասնպորտի բյուջեն չի նվազել, ընդամենը ավարտվել է վարկային այն ծրագիրը, որն իրականացվում էր մետրոպոլիտենում Ասիական զարգացման և մի քանի այլ բանկերի կողմից համաֆինանսավորմամբ: 900 միլիոնով նվազել է մեր տրանսպորտի բյուջեն որովհետև ավարտվել է Մետրոյի վերազինման ծրագիրը։
Ինչ վերաբերում է նախատեսված գումարին, այն առկա տրանսպորտային ցանցի պահպանման և շահագործման համար է: Ուզում եմ շեշտել, որ տրանսպորտային նոր համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Սակայն այս բյուջեն չի առնչվում դրան»:
Քաղաքապետը նաև հավելեց, որ տրանսպորտային նոր ցանցերի համար մեծ ռեսուրսներ են անհրաժեշտ, ինչի համար աշխատանքներ արդեն տարվում են։
Լիանա Մարտիրոսյան