«Մռութներ ջան, վաղվանից դասի». վարչապետը դիմում է երեխաներին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այցելել է Չարենցավան, որպեսզի անձամբ հանդիպի դասադուլ հայտարարած աշակերտների ծնողներին։
«Ես չեմ կարծում, որ վարչապետը պիտի զբաղի տնօրենի ընտրությամբ, բայց այս շփումները կլինեն օգտակար մեր առջև ծառացած խնդիրներին լուծում տալու համար։ Իմ առաջին տպավորություը այն է, որ երկուսն էլ վաստակաշատ մանկավարժներ են՝ տիկին Կարպետյանն էլ, տիկին Բալյանն էլ։
Ես քննարկումներ վարելուց հետո հասկացա, որ դպրոցի կառավարման խորհուրդը ձևավորվել է օրինական, դա չմերժեց նույնիսկ տիկին Կարապետյանը։ Սակայն արդյոք եղել են ճնշումներ, թե ոչ, կպարզենիրավապահ մարմինները»։
Վարչապետի պաշտոնակատարը նաև հավելեց, որ ինքը1 որպես վարչապետ իրավասու չէ փոխել որոշումը, դա պետք է պարզեն իրավապահ մարմինները։ Եթե պարզվի, որ ճնշումներ եղել են, իրավիճակը կփոխվի, եթե ոչ՝ տնօրենը կշարունակի պաշտոնավարել․
«Դպրոցը տնօենը չի, ձեր երեխաներին նորից դասավանդելու են նույն ուսուցիչները, եթե ուզում ենք, որ ձեր երեխաները կրթություն ստանան, վաղվանից օրինական կարգով գալիս եք դպրոց »։
Նիկոլ Փաշինյանը ասաց,որ երբեք չի կարող այնպես լինել, որ դպրոցի տնօրենին ընտրեն ծնողները, նման դիրքորոշումը սխալ է և հավելեց, որ այս շրջանը կլինի քննություն նոր տնօրենի համար։