Մամուլ

«Իմ հանդեպ հնչեցրածները ստոր զրպարտանք են»․ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի մարզում շարունակվում է դասադուլը։ Երեխաների ծնողները բացատրում են, որ ժամանակին իրենց ուղղորդել են ընտրել նոր տնօրեն, որի համար հիմա զղջում են․

«Մեր մարզպետի ուղղորդումների պատճառով մենք ճիշտ չենք արել մեր ընտրությունը, հիմա ցանկանում ենք հետ վերադարձնել մեր նախկին տնօրենին»,-լրագրողների հետ զրույցում նշեց ծնողներից մեկը։

Ի հակադրություն հնչած մեղադրանքների՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դրանք որակեց՝ ստոր զրպարտանքներ․

«Այդ ամենը կեղծիք է, բոլոր տեղեկագրերը  իմ մոտ են,  ամեն ինչ եղել է օրենքի տառին համապատսխան, խորհուրդը ուսումնասիրել է և որևէ խախտում չի հայտնաբերել։ Օրենքի գերակայության երկրում չենք կարող օրենքից դուրս քայլ անել։ Բացի այդ դասապրոցեսը տապալելը նույնպես համարվում է օրենքի խախտում։ Հնչեցված սպառնալիքները, ուղղորդումները նույնպես պետք է արձանագրել և դատապարտել»։

Նա նաև հավելեց, որ ժողովրդավարությունը չի կարելի շփոթել ամբոխավարության հետ։

Դեպքի առիթով Կոտայք է եկել ՀՀ Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը․

«Կարծում եմ՝ տեղի հանրությունը փորձում է օգտվել հեղափոխական տրամադրություններից։ Բարձրաձայնվում են մի շարք հեղափոխական խնդիրներ, որոնց լուծում կտանք»։

Նախարարը հավելեց, որ նախկին տնօրենի ընտրությունը բացառություն է, քանզի այդես է պահանջում օրենքը։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել