Հայ աղջկա հերոսությունը Վրաստանում. այս ուսանողուհին փողոցից 37,000 դոլար է գտել և վերադարձրել տիրոջը
Հայ աղջկա հերոսությունը Վրաստանում. այս ուսանողուհին փողոցից 37,000 դոլար է գտել և վերադարձրել տիրոջը:
Վրաստանում ՀՀ դեսպանատնից տեղեկանում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն ընդունել է ուսանողուհի Կարինե Բագիրյանին, ով օրեր առաջ փողոցից գտնելով 37,000 դոլար գումար, դիմել էր ոստիկանություն և ոստիկանության միջոցով գումարը հանձնել տիրոջը։
Դեսպան Սադոյանը շնորհակալություն է հայտնել Կարինեին նման ազնվություն ցուցաբերելու և բոլորին հիանալի օրինակ ծառայելու համար։
Նա հայտնել է, որ մերօրյա աշխարհում նման մարդկային քայլն ի ցույց է դնում, որ ազնվությունը և բարությունը դեռևս չեն նահանջել և կարևորագույն տեղ են զբաղեցնում մեր կյանքում։ Կարինե Բագիրյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ցուցաբերված վերաբերմունքի համար։
Կարինե Բագիրյանը ծնունդով Ջավախքից է։