3000 նոր աշխատատեղ է ստեղծվելու «Made in Armenia» տեքստիլի նոր գործարանում (Տեսանյութ)
«Աշխատանքը շարունակվում է. 3000 աշխատատեղ, տեքստիլի նոր գործարան, Made in Armenia պիտակով բարձրորակ արտադրանք իտալական բրենդների համար։
Այս ներդրումային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածություն էի ձեռք բերել դեռևս հունիսին՝ Հռոմ կատարած այցիս ընթացքում»-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ մանրամասն ներկայացնելով տեսանյութում։