Մամուլ

Նիկոլ Փաշինյանն այսօր հասցրել է ներկա լինել հեռուստացույցների և լվացքի մեքենաների գործարանի բացմանը

Նախընտրական քարոզարշավը շարունակվում է։ «Իմ քայլը» դաշինքի ղեկավար, Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինայնն  այսօր հասցրել է  մասնակցել հեռուստացույցների և լվացքի մեքենաների գործարանի բացմանը։

Այցի ընթացքում նա հետաքրքրվեց գործարանի ղեկավարության կադրային քաղաքականությունից․ «Գործարանի աշխատակիցները մեկ ամիս շարունակ թրեյնինգներ են անցնելու, նրանց պատրաստում են, սովորեցնում բոլոր նրբությունները և նոր, միայն, տալիս աշխատանքի հնարավորություն»։

Նա հավելեց, որ Հայաստանում պետք է խրախուսվի մանր և միջին բիզնեսի զարգացումն ու աճը։ Լրագրողի այն հարցին, թե արդյոք գործարանի հետ կապված իր սպասելիքները արդարացվել են  թե ոչ , նա ասաց, որ սպասելիքների մասին խոսելը դեռ վաղ է , մեկ ամսից միայն իրավիճակը հստակ կլինի։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել