Մամուլ

«ԼԳԲՏ ֆորումը չի կայանալու». «Նոր սերունդ» հասարակական կազմակերպություն

Մի քանի ամիս շարունակ համացանցում քննարկվող  ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը, որը մեծ աղմուկ առաջացրեց, չի կայանալու։ Այս մասին  Bavnews.am-ի հետ հարցազրույցում տեղեկացրեց «Նոր սերունդ» հասարակական կազմակերպություան ղեկավար Սերգեյ Գաբրիելյանը։

Ըստ նրա, շշուկները,  որ իբրև ֆորումի իրականացումը ոչ թե չեղարկվել է, այլ հետաձգվել, չի համապատասխանում իրականությանը։  Նման հայտարարությունները, որ տարածվում են և կապվում իրենց կազմակերպության անվան հետ, շինծու են, ավելին՝ դրանք միտված են պախարակելու իրենց գործունեությունը։

«ԶԼՄ-ները հաճախ կեղծ լուրեր են տարածում, կարծես ցանկանում են սրել քաղաքական լարվածությունը։ Սակայն այդ քաղաքականությունը սխալ է, և կեղծ աղբյուրը պետք է պատժվի»,- հավելեց նա։

Հիշեցնենք` նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր` այդ ֆորումը չի անցկացվելու, որովհետև այս պահին նպատակահարմար չէ։ Նա շեշտել էր նաև ֆորումի մասնակիցների անվտանգության խնդիրը։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել