5 կոլորիտային ֆիլմեր, որոնք ավետում են Նոր տարվա գալուստը
5 կոլորիտային ֆիլմեր, որոնք ավետում են Նոր տարվա գալուստը
Շուտով ամանորյա տոներն են մոտենում, քաղաքը պարուրվում է տոնական եռուզեռով, ամեն անկյուն հիշեցնում է նոր տարվա գալստյան մասին։
Bavnews.am-ը առաջարկում է 5 ամանորյա հետաքրքիր ֆիլմեր, որոնք հնարավորություն կտան կտրվել քաղաքական առօրյայից, հավատալ հրաշքներին և մոռանալ ամենի մասին։
1․ Արձակուրդ (The Holiday)
2006 թվականին ամերիկացի հայտնի ռեժիսոր Նենսի Մայերսը կինոսերների դատին հանձնեց «Արձակուրդ» ամանորյա կատակերգությունը։ Ֆիլմը պատմում է միաժամանակ երկու աղջիկների մասին, ովքեր որոշել են փոփոխել իրենց կյանքը և առօրյան։
Նրանց խենթ որոշմանը հաջորդում են հետաքրքիր և արկածային պահերը, որոնք իսկապես բեկումնային են լինում հերոսուհիների կյանքում։ Իսկ դուք կդիմե՞իք նման որոշման։
2․ Իրական սեր (Love Actually)
«Սերն ամենուր է և գեղեցիկ, անսպասելի է և վարակիչ, անհաղթահարելի է և հրապուրիչ» ահա այս կարգախոսով է շարժվել նկարահանող անձնակազմը, երբ հեռուստադիտողների դատին հանձնեց «Իրական սեր» ռոմանտիկ դրաման։
Ֆիլմում հավաքված իրական աստղաբույլը առավել հագեցած և խոսուն է դարձնում այն։
3․ Տանը միայնակ (Home Alone)
1990 թվականին նկարահանված լեգենդար ֆիլմը կարծես դարձել է Նոր տարվա սիմվոլ։ Փոքրիկ Քեվինի արկածները ժպիտ և զվարճանք են առաջացնում ոչ միայն փոքրիկ, այլև մեծահասակ հեռուստադիտողների մոտ։
Տարիների ընթացքում այն չի կորցրել իր հետաքրքրությունը, ավելին՝ գրեթե բոլորը սպասում են ֆիլմի նոր՝ երրորդ մասի նկարահանմանը։
4․ Չառլին և շոկոլադե ֆաբրիկան (Charlie and the Chocolate Factory)
Ֆիլմն իր շուրջն է հավաքում ոչ միայն փոքրիկ, այլև մեծահասակ հեռուստադիտողներին։ Ջոնի Դեպի կոլորիտային կերպարը առավել հետաքրքիր է դարձնում այն։ Ֆիլմը խրախուսվում է դիտել փոքրիկ շոկոլադե սալիկը ձեռքին։
5․ Քեյթը և Լեոն (Kate & Leopold)
2001 թվականին նկարահանված ֆիլմը արագորեն կարողացավ գրավել հեռուստադիտողների սրտերը։
Միստիկայով և ջերմությամբ պարուրված ֆիլմը ևս մեկ անգամ ապացուցում է, որ սերը չի հանդուրժում որևէ տեսակի արգելք և խոչընդոտ, նույնիսկ տարածություն և ժամանակ: