Մամուլ

«Դպրոցական դասագրքերն այսուհետ կսկսեն խոսել բջջային հավելվածի միջոցով». Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Դպրոցական դասագրքերն այսուհետ կսկսեն խոսել բջջային հավելվածի միջոցով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

«Այսուհետ դպրոցներում մեր աշակերտների գրքերը խոսելու են. թեորեմները պատմելու են իրենց ապացուցման եղանակների մասին, աստղերն այլևս չեն հուշելու, այլ պատմելու են և նորմալ արտահայտվելու, իսկ զորավարները պատմելու են իրենց արշավանքների մասին»,- հայտնել է Արայիկ Հարությունյանը:

Կիսվել