ՄամուլՔաղաքականություն

Սարգսյանը մարտահրավեր է նետել Փաշինյանին և բանավեճի հրավիրել

ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ դիմելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

«Հաշվի առնելով, որ արդեն երրորդ օրն է Ձեր քարոզարշավը կառուցում եք ժողովուրդը հանրապետականներով վախեցնելու վրա, խորացնելով հասարակությունը սևերի և սպիտակների կիսելու Ձեր արատավոր քաղաքականությունը, ինչպես նաև այն, որ քարոզչության ընթացքում թույլ եք տալիս ամենատգեղ և անվայել ձևով գռեհկացնել ընտրական գործընթացը, պահպանելով ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների 1-ին համարների Հանրայինում կազմակերպվող բանավեճին մասնակցելու հանձնառությունս, այնուամենայնիվ անհրաժեշտ եմ համարում առանձին երկկողմ բանավեճ ՀՀԿ – Իմ քայլ ձևաչափով` 1-ին համարների մակարդակով»,– գրել է նա։

Իր հայտարարության մեջ Սարգսյանն առաջարկել է բանավեճն անցկացնել երեք հեռուստաալիքով (հանրային և մեկական իր և Փաշինյանի ընտրությամբ), երկու հաղորդավարով (մեկական` իր և Փաշինյանի ընտրությամբ), 4–6 թեմաներով (կեսը իր, կեսն էլ Փաշինյանի ընտրությամբ), իրար հարցեր ուղղելու հնարավորությամբ: Իսկ բանավեճի օրվա ընտրությունը թողել է վարչապետի պաշտոնակատարի հայեցողությանը՝ հաշվի առնելով Փաշինյանի գերծանրաբեռնվածությունը:

 

 

Կիսվել