Մամուլ

Ծառուկյանի գազալցակայանում եկամտի 40%-ը թաքցվում է պետբյուջեից․ Նրանց բարերարությունը՝ մեր գրպանից․ Տիգրան Խզմալյան

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՆՐԱՆՔ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ․

Երկու օր առաջ գազ էի լցրել մեքենայիս մեջ՝ 1,8-անոց բալոն, «լիքը», վճարեցի 3,5 հազար դրամ։ Հինգհազարանոցից մանրը ստացա, հետը վճարման կտրոն։ Ուշ էր, մութ, անձրև էր՝ չնայեցի տպածին։

Հաջորդ օրը գրպանումս գտա, նայեցի՝ գրված է թե ես 2 հազարի եմ լցրել ու վճարել։ Այսինքն 3,5 հազարից միայն 2 հազարն է երևում և հարկվում, համարյա 40% թաքցվում է պետբյուջեից։

ktron

Ծառուկյանի լցակայանն է։

Նման բաներ պատահում են պարբերաբար, մենք պարզապես չենք էլ նայում, չենք նկատում։ Ահա սրանց հարստության ու «բարերարության» աղբյուրը՝ տարրական գողություն, կողոպուտ պետության, այսինքն հենց մեր գրպաններից։ Մենք ինքներս ենք ֆինանսավորում սա։

Հենց սա է կոռուպցիան, որը իբրև թե «չկա», իբրև թե « փոխված իրավիճակ է»։ Ոչինչ էլ չի փոխվել, քանի որ նրանք չեն փոխվել։ Էլ չասեմ, որ լիցքավորելուց հետո ավտոյի ցուցիչի չորս նիշերից մեկը մարում է արդեն 5 կմ քշելուց հետո՝ գազով քշողները կհասկանան։ Սղոցեք, Շուռա, սղոցեք…»։

Կիսվել