Հեղափոխությունից հետո հայրենադարձվել է ավելի քան 450 ընտանիք. ամենաշատը՝ ՌԴ-ից, Իրանից և ԱՄՆ-ից. Մխիթար Հայրապետյան
Հայրենադարձության մասին մեր պատկերացումները տեղափոխվում են ինստիտուցիոնալ դաշտ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:
«Երբ մենք խոսում ենք հայրենադարձության մասին խոսքը այդ մասին օրենքի նախագիծն է, դրանից բխող օրենքները, ռազմավարության մշակումն է, որը չունենք, բայց աշխատանքներ իրականացնում ենք:
Դեկտեմբերի 2-րդ կեսին մի քանի նախարարությունների հետ այս թեմայով նախատեսում ենք քննարկումներ: 7 ամսում հայրենադարձվել է ավելի քան 450 ընտանիք: Սա այն մարդիկ են, ովքեր եկել են ու կապ են հաստատել Սփյուռքի նախարարության հետ»,- ասաց նա: