Աշխարհ

Հղի Մեգան Մարքլը անտունների ու ծերերի համար ճաշ է պատրաստել

Հղի Մեգան Մարքլը անտունների ու ծերերի համար ճաշ է պատրաստել

Նոյեմբերի 21-ին 37-ամյա Մեգան Մարքլը անսպասելիորեն հայտնվել է չհայտարարված իրադարձության ուշադրության կենտրոնում։ Սասեքսի հղի դքսուհին այցելել է Hubb Community Kitchen համայնքին, որի հետ համահեղինակությամբ երկու ամիս առաջ թողարկեց խոհանոցային գիրք «Together: Our Community Cookbook»։

megan markle 5

Հանդիպելով կազմակերպության կանանց հետ ու նրանց հետ փոխանակվելով նորություններով, Հարրիի կինը, ով կրում էր մուգ կարմիր վերարկու, անմիջապես մեկնում է խոհանոց ու մյուսների հետ սկսում ճաշ պատրաստել։

megan markle 3

Մեգանը կազմակերպության հիմնադիրներին օգնում է միանգամից մի քանի ճաշատեսակ պատրաստել, որը նախատեսված է մոտ 200 կարիքավորների համար՝ անտուններ, ծերեր ու միգրանտներ։

megan markle 4
megan markle 2
Կիսվել