Պուտինին նամակ գրած աշակերտուհին ինքնասպանություն է գործել
ՌԴ Սմոլենսկի շրջանում երեկ երեկոյան կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 14-ամյա մի աշակերտուհի՝ Նատաշան, ով տեսողությունից հաշմանդամ էր:
Դեռահասի հուսահատ քայլի պատճառները մի քանիսն են դարձել՝ դպրոցում հասակակիցների ծաղրը, հաշմանդամությունը, միայնությունը ու շրջապատող աշխարհի անհուսալի գորշությունը:
Նրա սոցցանցային էջը լի է հուսահատ գրառումներով, իսկ վերջին գրառումներից մեկում էլ նա գրել է. «Ինչո՞ւ եք դուք այդքան չար»:
Հայտնի է, որ որոշ ժամանակ առաջ Նատաշան նամակ էր գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ադմինսիտրացիա՝ բողոքելով իր մոր չնչին աշխատավարձից: Մայրն աշխատում է տեղի հիվանդանոցում՝ որպես սանիտար: Այդ դեպքից հետո հիվանդանոցի տնօրինությունը կանչել էր մորն ու սպառնալիքներ ու վիրավորական խոսքեր տեղացել նրա հասցեին:
Նյութի աղբյուր՝ MAMUL.am