Մամուլ

Քսանյոթ տարվա սպասումից հետո 46-ամյա կինը եռյակ է ծնել

Քսանյոթ տարվա սպասումից հետո 46-ամյա Նարինե Մարտիրոսյանը եռյակ է ծնել` երկու աղջիկ և մեկ տղա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեխաները ծնվել են երկու շաբաթ առաջ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում:

«Սա բավականին յուրահատուկ դեպք է: 46-ամյա կինը եռյակին ծննդաբերեց արտամարմնային բեղմնավորումից հետո: Վերջերս դեմ եմ երեք սաղմ հանձնելուն, քանի որ նման դեպքերում դժվարությամբ է հաղթահարվում հղիության ընթացքը, կարող է վաղաժամ ծննդաբերություն լինել, և մենք երկու սաղմ դրեցինք, բայց մի սաղմը ինքնուրույն բաժանվեց:

Երկու աղջիկ մի սաղմից էին, իսկ տղան` առանձին»,- պատմեց կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևը:

Eryak

Նա նշեց, որ երեխաները նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքից նոյեմբերի 19-ին են տեղափոխվել պալատ և մոր կողքին են:

Կիսվել