Մամուլ

«Բատկոյին հիշեցնենք. բացի Փաշինյանից Հայաստանում այլ ղեկավար էլ կա, որի ձեռքը բռնելիս իրենց դեսպանի ձեռքը դողում է հուզմունքից»

Բատկոյին հիշեցնենք, որ բացի Փաշինյանից Հայաստանում այլ ղեկավար էլ կա, որի ձեռքը բռնելիս Մեծ Բրիտանիայի դեսպանի ձեռքը դողում է հուզմունքից և ՛՛անհանգստությունից՛՛

․․․ Բատկոն սխալվեց․․․․Պուտինն առաջինը հասկացավ, որ այն վերաբերմունքը, որ ցուցաբերվում է Հայաստանի առաջին դեմքի նկատմամբ, ընկալվում է որպես վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ։ Պատահական չէ, որ երբ Հայաստանը ՄԱԿ-ում դեմ քվեարկեց Ուկրաինայի բերած հակառուսական որոշման նախագծին, Պուտինը զանգահարեց Փաշինյանին և շնորհակալություն հայտնեց։

Նախկինում դա արվում էր արտգործնախարարների մակարդակով։ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ ընկալումն այլ էր և Հայաստանում Պուտինի քամհարանքով վերաբերմունքը Սերժ Սարգսյանի նկատմամբ ընկալվում էր որպես միջանձնային հարաբերություն։ Հիմա Բելառուսի նախագահը սխալվեց։ Նրա միջնորդավորած և ոչ ադեկվատ արձագանքը Փաշինյանի հայտարարությանը դիտարկվում է քողարկված վիրավորանք ողջ հայ ժողովրդի նկատմամբ։

Իսկ հայությունը միայն Հայաստանում չէ։ Կարող են Բատկոյին պատասխան տալ և Հայաստանից, և Ռուսաստանից, և Եվրոպայից, և ԱՄՆ-ից։ Բայց Բատկոյին հիշեցնենք, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանից բացի կա նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ով կարող է պատասխանել Նիկոլ Փաշինյանի փոխարեն Բելառուսի նախագահին։ Հասկացողները կհասկանան․․․բավական է Բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցները մեկ շաբաթ կենտրոնանան Բելառուսում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին և Լուկաշենկոն իր տեղը չի գտնի անգամ կարտոֆիլի դաշտերում։

Էդիկ Հովսեփյան

Կիսվել