«Դու նույնն ես, աշխարհն ա դառնում ուրիշ…». ծնվել է Անի Խաչիկյանի և Հայկ Բարսեղյանի առաջնեկը
Ծնվել է Անի Խաչիկյանի և Հայկ Բարսեղյանի առաջնեկը։ Նրանք որդի են ունեցել։ Ամուսինը` Հայկ Բարսեղյանը, այս մասին հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։
«Տեսլան աչքերը բացեց, գույնը պարզ չէ, զարմացած աջ ու ձախ կնայեր, երևի կմտածեր` էս են կինո՞ն էր, որը ինչքան վախտ է երազիս կտենիմ։)»,– գրել է նա։
Նորաթուխ մայրիկն էլ շտապել է գրել իր զգացողությունների մասին.
«Ու ամեն ինչ գլխի վրա շուռ ա գալիս, դու չէ, դու նույնն ես, աշխարհն ա դառնում ուրիշ, ուրիշ տեղում ու այլ արժեքներով, ուրիշի մեջ ա տեղավորվում ու էտ ուրիշը էնքա՜ն հարազատ ա,միակ հարազատը… մաքուր… անբիծ…»։
Հայկի հայրը` լրագրող, հասարակական գործիչ Լևոն Բարսեղյանն էլ գրառում է արել փոքրիկի անվան ընտրության մասին.
«-Թոռիս անունը Տեսլա կդնեք
-…իյա իրո՞ք…
-Օր տնից ելնիմ, մայլի ժողովուրդն ըսե՝ Տեսլայի պապն եկավ: Մերս ասում էր՝ ձեր սորտից մենակ տղա կծնվի։ Միակ բացառությունը ախպորս աղջիկն է: Հեղափոխության ձագերն սկսեցին աշխարհ գալ։ Երկրորդ թոռս շտապեց: Թող էս ուրախությունը բոլորդ տանը լինի!!!»