Ռուսաստանաբնակ Միլինա Մինասյանը դարձել է բոդիբիլդինգի Հայաստանի չեմպիոն (Լուսանկարներ)
Ամիսներ առաջ հայկական արմատներով ռուս մարզուհի Միլինա Մինասյանը դարձել էր բոդիբիլդինգի Բրյանսկի շրջանի բաց առաջնության չեմպիոնուհի: Երեկ Միլինան դարձել է նաև Հայաստանի չեմպիոն։ Նա Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել հաղթողի գավաթով և գրել.
«Այսօր հաղթանակը և Հայաստանի բացարձակ չեմպիոնի կոչումն իմն է։ Կարծում եմ` հիմա մենք արժանի ենք հանգստի։ Անգործություն»։
Հիշեցնենք՝ այս տարվա ապրիլին Մինասյանը դարձել է նաև Օռլովի շրջանի հաղթող: ՄիլինաՄինասյանը մի շարք մրցանակների դափնեկիր է ինչպես Ռուսաստանում անցկացված բոդիբիլդինգի մրցումներում, այնպես էլ` արտասահմանում:
Ավելի վաղ հայկական արմատներով մեկ այլ մարզուհի` Աննա Մարտիրոսյանը, ով դարձյալ ներկայացնում է Ռուսաստանը, դարձել է Սև ծովի բոդիբիլդինգի և ֆիթնես-բիկինիի Գավաթի դափնեկիր: