Վճռաբեկ դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը. կանխատեսումն իրականացավ
ՀՀ Վճռաբեկ դատարանում, քրեական պալատի դատավոր Արթուր Պողոսյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացվեց մասնակիորեն բավարարել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքը և մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը: Այսպիսով` որոշում կայացվեց գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ դատարան՝ նոր քննության: Ռոբերտ Քոչարյանը դատարանի դահլիճում չէր:
Ինչպես հայտնի է` դատարանն այսօր քննել է սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքները:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը բացասական է գնահատել առաջին տպավորությունը:
Աղբյուր՝ armlur.am