ՏեսանյութԱշխարհ

Հնդկաստանում տղան 12 մետր բարձրությունից ընկել է ընկերոջ վրա (Տեսանյութ)

Հնդկաստանում տղան 12 մետր բարձրությունից ընկել է ընկերոջ վրա։

Հնդկաստանում երեխան, փորձելով վերցնել տանիքին ընկած օդապարուկը, կորցրել է հավասարակշռությունը և 12 մետր բարձրությունից ընկել ուղիղ ընկերոջ վրա:

Դեպքը տեղի է ունեցել Փուսադ քաղաքում՝ լույսի փառատոնի տոնակատարության ժամանակ:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է նախ վերևից ընկնում ինչ-որ առարկա՝ հավանաբար օդապարուկը, որի հետևից գնացել էր տղան: Երեխաներից մեկը վազում է այն վերցնելու, ու հենց այդ պահին նրա վրա է ընկնում երկրորդ երեխան:

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել