ՃՈ-ն նախատեսում է Երևանի փողոցների երթևեկելի գոտու 1-ին գծում հեծանվաուղու տեղ հատկացնել
Ճանապարհային Ոստիկանությունը նախատեսում է Երևանի փողոցների երթևեկելի գոտու 1-ին գծում հեծանվաուղու տեղ հատկացնել, ինչի վերաբերյալ Հակոբ Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«ՃՈ-ն նախատեսում ա Երևանի որոշ փողոցների երթևեկելի գոտու 1-ին գծում հեծանվաուղու տեղ հատկացնել, թե բա հեծանվորդները շատացել են: Մի արեք ձևական բաներ: Դրանով հեծանվորդների պայմանները ավելի հարմարավետ չեք դարձնելու, փոխարենը ավելորդ խնդիրներ եք առաջացնելու երթևեկության համար:
Հեծանվաուղիների հարցը պետք ա դիտարկել Երևանի ճանապարհային երթևեկության համակարգի արդիականացման ամբողջական կոնցեպտում: Վերջ տվեք էդ ոտքի վրա կիսատ-պռատ քայլերին»: