Հարավային Կորեայի իշխանությունը Հյուսիսային Կորեային 200 տոննա մանդարին է նվիրել
Հարավային Կորեայի իշխանությունը Հյուսիսային Կորեա է ուղարկել 200 տոննա մանդարին՝ ի պատասխան, որպես նվեր, իրենց ուղարկված երկու տոննա համեղ վայրի սնկի: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ -ն:
Գործակալության տվյալներով՝ մանդարինի առաջին խմբաքանակը Հարավային Կորեայի ռազմական ինքնաթիռով արդեն Փհենյան է տեղափոխվել: Աղբյուրը նշում է, որ Սեուլը նախատեսում է 200 տոննա մանդարինը Հյուսիսային Կորեա հասցնել եւս չորս նման թռիչքով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինուին նվիրել էր Պհունսան ցեղատեսակի երկու շուն: