Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը պայմանավորվել են․ ավելի է վատթարացել վիճակը․ Փոստանջյան (Տեսանյութ)
Այն, ինչ անվանում են հեղափոխություն, ուղղակի պայմանավորվածությունն էր ՀՀԿ-ի ու ՔՊ-ի ղեկավարների միջև, որովհետև այլ կերպ հնարավոր չէր այդ ամենն իրականացնել․ սա մեծ ավանտյուրայի պատկեր է։ 24News-ի եթերում նման հայտարարություն է արել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։
Նա կարծում է, որ ՀՀ-ում տեղի է ունեցել անձանց տեղափոխություն, և դրա միջոցով փորձում են խաբել հանրությանը՝ մատուցելով այն որպես հեղափոխություն։
«Մենք թևակոխել ենք ավելի վտանգավոր շրջան, որը կոչվում է ավանտյուրա՝ նախաձեռնած հենց Սերժ Սարգսյանի կողմից։ Կոմունիստները փոխարինվեցին ՀՀՇ-ով, ՀՀՇ-ն՝ ՀՀԿ-ով, իսկ ՀՀԿ-ն՝ ՔՊԿ-ով»,- ասել է Փոստանջյանը։
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ խոսել է «Սասնա Ծռերի» ցուցակում հայտնվելու, ընտրություններին մասնակցելու ձևաչափի և քաղաքական պայմանավորվածությունների մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։