Մամուլ

Հրաչյա Հարությունյանը համաներմամբ ազատ է արձակվել

Հրաչյա Հարությունյանը համաներմամբ ազատ է արձակվել

Ռուսաստանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով դատապարտված և պատիժը կրելու համար Հայաստան տեղափոխված վարորդ Հրաչյա Հարությունյանը նոյեմբերի 6-ին համաներմամբ ազատ է արձակվել:

Հիշեցնենք՝ 2013թ. հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել:

Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել էր Հայաստան:

Իսկ 2018 թվականի հուլիսին դատարանը որոշում էր կայացրել պատժի կրումն ազատ ռեժիմով շարունակելու վերաբերյալ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինը ընտանիքի միակ կերակրողն է:

Կիսվել