Մամուլ

Հայաստանի քաղաքացիներն ազատ մուտքի իրավունք կստանան ԵՄ երկրներ

2020թ-ին ՀՀ քաղաքացիների համար կստեղծվի վիզային ազատ ռեժիմ ԵՄ անդամ երկրներ այցելելու համար։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանը:

«Շուտով Հայաստան կժամանի հատուկ գնահատման առաքելությունը, որի արդյունքում կմշակվեն այն քայլերն ու ծրագրերը, որոնց շնորհիվ ՀՀ-ԵՄ համաձայնագրի այս կետն իրականություն կդառնա»,- ասաց նա։

Սակայն մուտքի ազատ իրավունքի ռեժիմը նաև որոշակի սահմանափակումներ է նախատեսում հատկապես ծանր անդրսահմանային այնպիսի հանցագործությունների համար:

Կիսվել