Փոքրիկին զբաղեցնելու 30 հնարներ ըստ Մոնտեսորի մեթոդների
Փոքրիկին զբաղեցնելու 30 հնարներ ըստ Մոնտեսորի մեթոդների:
Իտալացի հոգեբան եւ մանկավարժ Մարիա Մոնտեսորին երեքից հինգ տարեկան երեխաների դաստիարակման եւ զարգացման համար աջառարկում է խաղեր, որոնք չեն պահանջում հատուկ խաղալիքներ կամ առարկաներ:
Այդպիսի խաղերում օգտագործվում են հիմնականում կենցաղային իրեր, այնպիսիք, որ կարելի է գտնել ցանկացած տանը եւ որոնց երեխաները բախվում են ողջ օրը: Կարեւորը լինել մշտապես երեխայի կողքին, ուղղորդել նրան եւ սովորեցնել:
1. Վերցնել տարբեր չափերի շշեր, բացել կափարիչները, խառնել եւ առաջարկել երեխային փորձել ետ փակել այդ շշերը:
2. Վերցնել սպունգ եւ օճառ ու առանց շտապելու երեխային ցույց տալ, թե ինչպես է պետք լվանալ ամանները: Իսկ հետո առաջարկել նրան անել նույնը:
3. Թափել մանրաձավարը, վերցնել ավելն միասին մաքրել:
4. Նույն սկզբունքով թափել ջուրը եւ սրբել:
5. Վերցնել կոճակներ, ժապավեններ, ամրակներ: Պատրաստել օրինակ նապաստակ եւ գազար, ամրացնել նրանց իրար հետ ժապավենով կամ կոճակով եւ խաղալ՝ կերակրիր նապաստակին գազարով խաղը:
6. Վերցնել տարբեր կտորներ՝ մետաքս, բամբակ եւ բուրդ: Քննարկել, թե ինչպիսին են նրանք ձեռք տալիս: Առաջարկել գտնել նրանց համար զույգեր:
7. Մանր առարկաները՝ կոճակները, մոզաիկան, գնդակները, նետել ջրով լցված լայն բերանով շշի մեջ եւ դուրս հանել գդալով:
8. Վերցնել երեխային ծանոթ ութից տաս առարկայով լցված տոպրակ: Երեխան փակ աչքերով հանում է առարկաները եւ անվանում է դրանք: Հետագայում կարելի է դժվարացնել խնդիրը՝ տոպրակի մեջ դնելով միայն մեկ տառով սկսվող առարկաներ:
9. Հարկավոր են երկու ամաններ եւ սպունգ: Մի ամանի մեջ լցնում ենք ջուր եւ սպունգի օգնությամբ տեղափոխում ջուրը մյուս ամանի մեջ:
10. Տուփեր եւ ուլունքներ: Խառնել տարբեր ուլունքներ եւ առաջարկել դասավորել դրանք տարբեր տուփերի մեջ:
11. Ուլունքներ, խողովակի կտոր, ափսե: Խողովակից պահել թեքությամբ եւ ուլունքները գլորել նրանով ափսեի մեջ: Կարելի է մրցել, թե ում ուլունքն ավեի շուտ տեղ կհասնի:
12. Ճմրթել, կտրատել կամ ծալել թուղթը: Դա կզարգացնի երեխայի ձեռքերի ճկունությունը: Օրիգամիի պատրաստումը զարգացնում է նաեւ տարածական երեւակայությունը:
13. 1,2,եւ 3կգ քաշով պարկեր թելի վրա: Երեխան դրանք պետք է քաշի իր հետեւից: Զարգացնում է ձեռքերի ուժն ու դիմացկունությունը:
14. Անցկացնել ժապավենի վրա ցանկացած առարկա, որ ծակ ունի:
15. Փայտե մեխեր ուրագով: Դրանք կարելի է մեխել ծեփամածիկի կամ փափուկ կավի մեջ:
16. Շիշ, որի կափարիչի վրա անցքեր կան. Դրանց միջով կարելի է գցել ուլունքներ, կոճակներ, փոքրիկ առարկաներ:
17. Լոբով, ոլոռով լի պարկեր, կարելի է դատարկել, վերադասավորել, կամ պարկերի մեջ թաքցնել փոքրիկ խաղալիքներ եւ երեխայի հետ որոնել:
18. Տնտեսական ամրակներ եւ պենոպլաստ:
19. Սառույցի աման եւ պինցետ, ուլունքներ կամ հատապտուղ: Մինչեւ մեկ տարեկան երեխաները թող հատապտուղները հանեն մատիկներով:
20. Նստացնել երեխային աթոռին եւ սեղանին ալյուր թափել, թող նկարի մատիկներով, փայտիկով եւ վրձինով:
21. Սկուտեղ, մանրաձավար եւ լոբի, մաղ: Երեխան կարող է որոնել լոբիները մանրաձավարի միջից: Նաեւ կարելի է ցույց տալ, թե ինչպես են մանրաձավարը մաղում:
22. Փոքրիկ տուփ եւ բռնակներ: Եթե երեխան շատ փոքր է, ապա ամրացնել բռնակները տուփին եւ առաջարկել հանել դրանք: Իսկ ավելի մեծերին ցույց տալ ամրացնելու ձեւը եւ թող իրենք փորձեն:
23. Մագնիս եւ զանազան առարկաներ, մետաղական եւ առանց մետաղի:
24. Ջրով աման, մի կաթիլ ջրային օճառ եւ վրձին: Թող երեխան վրձինով փրփուր ստանա:
25. Երեք տարբեր չափերի կաթսաներ եւ կափարիչներ: Պետք է որոնի ճիշտ կափարիչը: Նաեւ Կարելի է կաթսաները մեկը մյուսի մեջ դնել:
26. Եթե օգտագործում եք աման լվանալու մեքենա, թույլ տվեք երեխային հանել միջից գդալներն ու պատառաքաղները:
27. Բարձր պլաստմասե բաժակ կամ ջրով ծաղկաման, տարբեր մանր առարկաներ: Մինչ երեխան դրանք հերթով նետում է ջրի մեջ եւ հետեւում թե ինչպես են սուզվում, կարելի է բացատրել, թե որն է ծանր, որը թեթեւ:
28. Վերցնել հին թերթեր կամ ամսագրեր եւ երեխայի հետ մասնատել: Ընդ որում դա պետք է ճիշտ անել, երկու ձեռքերի մատներով բռնել թուղթը եւ քաշել տարբեր կողմեր: Հետո կարելի է ամբողջը հավաքել եւ օդ նետել, որից հետո միասին հավաքել:
29. Ծեփամածիկով պետք չէ շտապել անպայման ինչ-որ բան պատրաստել, կարելի է սկզբում պարզապես տրորել ու մարզել ձեռքի մկանները, հետո գլորել եւ վրան հավաքել տարբեր մանր առարկաներ:
30. Հանգույցներ անել, բացել եւ փակել ճարմանդները, կոճկել եւ բացել կոճակները շատ օգտակար զբաղմունք է երեխաների համար:
Բոլոր այս խաղերը ոչ միայն օգտակար են եւ զարգացնող, այլ նաեւ ճանաչողական են եւ ցուցադրում են իրական աշխարհը, առարկաները, որոնց հետ բախվում է երեխան ամեն օր:
Այս խաղերից շատերը կարող են գայթակղիչ լինել նաեւ շատ մեծահասակների համար էլ: