Մահացել է Ջեքի Չանին ու Բրյուս Լիին աշխարհին բացահայտած կինոպրոդյուսեր Ռեյմոնդ Չոուն
Իննսունմեկ տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար հոնկոնգցի կինոպրոդյուսեր Ռեյմոնդ Չոուն, որի շնորհիվ համաշխարհային կինոարվեստում ժամանակին բացահայտվել են մարտաֆիլմերի աստղեր Ջեքի Չանն ու Բրյուս Լին:
Հայտնի է, որ Չոուի առաջին մասնագիտությունը եղել է լրագրությունը, բայց ավելի ուշ նա սկսել է զբաղվել կինոյով: Պրոդյուսերն օգնում էր կարիերայի սկզբում գտնվող երիտասարդ դերասաններին ու աջակցում նրանց միջազգային ճանաչմանը:
Նա հայտնի էր որպես «Հոնկոնգի կինոարդյունաբերության կնքահայր», որը պրոդյուսերավորել է ավելի քան 600 ֆիլմ, նպաստել մարտաֆիլմերում քունգ-ֆու արևելյան մարտարվեստի հանրայնացմանն ու հիմնել Golden Harvest հայտնի կինոընկերությունը: