Մամուլ

Ամաչում եմ, որ ես էլ եմ մարդ կոչվում, ձեզ նման թարախապալարներն էլ. Լիզա Ճաղարյան

Լիզա Ճաղարյանի ֆեյսբուքյան գրառումը․

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ երբեւէ չեմ շփվել, բայց կույր չեմ՝ տեսնում եմ, որ մարդն աշխատում է առանց իրեն խնայելու։ Տեսնում եմ, որ պոպուլիստ չէ, անում է էն՝ ինչ ճիշտ է համարում, ոչ թե էն՝ ինչով կարող է էժան հեղինակություն վաստակել։

Արսեն Թորոսյանի դեմ էս անբարո, ստոր հարձակումները միայն մեկ բան են հուշում՝ ճի՛շտ է աշխատում, թարախոտ, գարշահոտ վերքերին է դիպչում։

Բոլոր էն մարդանման արարածներին, որոնք հիմա էլ հոտած ժանիքներով վամպիրների նման շահարկում են նրա առողջական խնդիրը, առողջություն եմ մաղթում՝ հիշեցնելով, որ ցանկացած հիվանդության դեմ հնարավոր է այս կամ այն չափով պայքարել, իսկ ահա հոգու քաղցկեղի դեմ բուժում չկա։ Ու դուք հենց էդ հիվանդությունից եք սատկելու մի օր:

Ամաչում եմ, որ ես էլ եմ մարդ կոչվում, ձեզ նման թարախապալարներն էլ։

Կիսվել