Գյումրու մանկատան նախկին սանը 25 տարի անց գտել է ծնողներին (Լուսանկար, տեսանյութ)
Գյումրու մանկատան նախկին սանը 25 տարի անց գտել է ծնողներին
Գյումրու «Երեխաների տուն» մանկատան նախկին սան Խորեն Սիմոնյանը 25 տարի անց՝ երկարատեւ որոնումներից հետո, գտել է իր ծնողներին, քույրիկին և եղբորը:
Խորենը պատմեց, որ իրեն համացանցով գտել են ծնողները, գրել են, իսկ ինքն էլ մեծ սիրով պատասխանել է:
Խորենն այժմ բնակվում է Լեհաստանի Կրակով քաղաքում: Ասում է, որ սովորում է Կրակովի Պապական համալսարանի լրագրության բաժնում, բայց իրեն առավել հոգեհարազատ է երգարվեստը:
Խորենը Գյումրու մանկատուն տեղափոխվել է 1992 թվականին՝ նորածին հասակում: