ՏեսանյութԱշխարհԺամանց

Ուգանդայի 39-ամյա բնակչուհին միևնույն տղամարդուց 44 երեխա է լույս աշխարհ բերել (տեսանյութ)

Ուգանդայի 39-ամյա բնակչուհին միևնույն տղամարդուց 44 երեխա է լույս աշխարհ բերել

Ծանոթացեք Ուգանդայի 39-ամյա բնակչուհի Մարիամ Նաբատանցին է, ով միևնույն տղամարդուց 44 երեխա է լույս աշխարհ բերել։ Երեխաներից, սակայն, 38-ն է ողջ մնացել, մնացածը մահացել են։

Մարիամն ամուսնացել է 13 տարեկանում, իրենից 28 տարի մեծ տղամարդու հետ։ Ամուսինն իսկական բռնակալ է եղել, իսկ վերջին երեխային ունենալուց հետո լքել է նրան։ Ուշագրավ է, որ Մարիամի հայրը 45 երեխա է ունեցել, ճիշտ է՝ տարբեր կանանցից։

«Ես ինքս եմ հոգ տանում իմ երեխաներին։ Շատերն են ուզում վերցնել նրանցից մեկին, բայց ես երբեք չեմ համաձայնի դրան»։

Նա իր առաջին երկվորյակներին ունեցել է 13 տարեկանում։

Մարիամ Նաբատանցու մասին պատմել է լրագրող Քասիմ Քայրին, ով նաև դրամահավաք է նախաձեռնել նրա մեծ ընտանիքին աջակցելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am

Կիսվել