Մամուլ

Փաշինյանի համար միակ իրական փրկօղակը լինելու է ՀՀԿ-ն․ Արտակ Զաքարյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Բոլթոնի այցին, նրա հայտարարություններին, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը և մի շարք այլ հարցերի․

Որքան էլ տարօրինակ է, ապագայում Նիկոլ Փաշինյանի համար, արտաքին բարդ իրավիճակներից ու կառավարման արդյունավետության ապահովման գործում միակ իրական փրկօղակը լինելու է Հանրապետականը: Իհարկե ՀՀԿ-ն դա չի անելու վարչապետի նկատմամբ ունեցած իր մեծ սիրո և հանդուրժողականության հաշվին, այլ սեփական երկրի ու ժողովրդի անվտանգության ու արցախյան հիմնահարցում ամուր դիրքերը պահելու կենսական շահերից ելնելով: Ապագա նորացվող Հանրապետականը միակ քաղաքական ընդդիմադիր հենարանն է լինելու, որի վրա առանց վարանելու դժվար պահերին կարողանալու է հենվել ապագա իշխանությունը՝ հանուն պետության ու ժողովրդի:

Այնպես, որ մեր հարգելի վարչապետը՝ մտահոգվելով ՀՀԿ-ի ճակատագրի մասին խորհուրդ է տալիս թե, որ ընտրական օրենսգիրքը պետք է նախընտրել, իսկ ես մտահոգվելով պետության ճակատագրի մասին՝ առաջարկում եմ դադարեցնել քաղաքական տեռորը քաղաքական ուժերի նկատմամաբ (սա չի վերաբերում հակակոռուպցիոն իրական պայքարին, մենք բոլորս պետք է ձգտենք նվազեցնել կոռուպցիան ու դրա դրսևորումները մեր երկրում) և հաշվի նստել այն ուժի հետ, որն ապագայում ընդդիմադիր դաշտի միակ իրական գործընկերն է լինելու, ում հետ միասին պետք է պայքարել հանուն անվտանգ, խաղաղ, արդար ու ապահով Հայաստանի (եթե իհարկե իշխանափոխության նպատակններն ազնիվ են:

P.S.   ի միջ այլոց, ժամանակին ՀՀԿ–ի ցուցակների համար կենաց մահու պայքար մղող, իսկ հիմա “Իմ քայլը” դաշինքում հայտնվելու թեկնածու հանդիսացող ՀՀԿ փախստականներն ու մյուս բարիկադավորները ևս ապագա խորհրդարանում կարող են ինչ որ պահի օգտակար լինել վերոհիշյալ հարցերում:

Կիսվել էջում