Հոկտեմբերի 26-ը զոքանչի միջազգային օրն է
Հոկտեմբերի 26-ը զոքանչի միջազգային օրն է։ Ցանկացած փեսաի համար ամենասիրելի տոնը հիմնականում նշվում է ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայի եւ Եվրոպայի որոշ երկրներում։ Տոնի հիմնական նպատակն ընտանիքի 2 կարևոր անդամների միջև հարաբերությունների բարելավումն է։ Այս տոնը նշելու ավանդույթը գալիս է Միացյալ Նահանգներից։ Սկզբում այն դիտարկվում էր որպես կատակ, ապա մեծ տարածում ստացավ անգլալեզու երկրներում։ Այս օրը խորհուրդ է տրվում շնորհակալություն հայտնել զոքանչին, որ նա այդքան լավ աղջիկ է դաստիարակել։