«Եկել եմ՝ չոլերն եմ ընկել». նախկին մարզպետն ամեն տարի 1 մլն դոլար է փոխանցել ՀՀԿ-ի հաշվեհամարին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների հանաձայն, Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը ամեն տարի 1 միլիոն դոլար գումար է փոխանցել Հայաստանի Հանրապետական կուսակցության հաշվեհամարին:
Լուրը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հովիկ Աբովյանի հետ:
Պարոն Աբովյան, լուրեր կան, որ նոր Հայաստանում իրավապահներըբացահայտել են՝ Դուք ամեն տարի 1 միլիոն դոլար գումար եք փոխանցելՀայաստանի Հանրապետական կուսակցության հաշվեհամարին: Ի՞նչ կասեք այսմասին:
(Ծիծաղում է) Բացառվում է, այդքան փող ունենամ, ի՞նչ գործ ունեմ, եկել եմ չոլերն եմ ընկել: Նման բան չկա, իրենք ինձ պետք է տային, որ ես ընդհանրապես լույս քաշեի, այդ աշխատանքն անեի, ինչո՞ւ պետք է տամ: Գիշեր -ցերեկ այդ սահմաններում քարշ եմ եկել, մի հատ էլ պետք է տա՞մ: Չի կարելի մարդկանց այսքան հունից հանել, եթե նման բան լիներ, վաղուց ասած էլ կլինեին, վաղուց փակած էլ կլինեին, ամեն ինչ էլ արած կլինեին: Միլիոն դոլար…»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում