ՄամուլՇոու-բիզնես

Դուք ձեզանից ոչինչ չներկայացնելով ավագանի կդառնաք,Մեսչյանի նման հանճարը ճարտարապետ չի՞ դառնա

Լուսինե Բադալյանը, իր Ֆեյսբուքյան էջում, գրառում է կատարել Արթուր Մեսչյանի՝ Երևանի գլխավոր ճարտարապետ նշանակվելու մասին ․

«Ոչինչ չէ, որ ես չեմ կիսում Մեսչյանի նշանակման հետ կապված ձեր ոգևորությունը? Կներեք, որ չեմ կիսում :))կարելի է , չէ? Չնայած` #կապրենքկտեսնենք․․․»

Ֆեյսբուքյան օգտատերերը հիմնականում բացասաբար են արձագանքել գրառմանը․

«ՄեսչյանԸ Շատ Լավ ճարտարապետա. Մեկն լինի հարցնի Ինչո՞ւ Դուք ձեզանից ոչինչ չներկայացնելով ավագանի կդառնաք. Իսկ Մեսչյանի նման հանճարեղ ճարտարապետ մտավորականիՆ գլխավոր ճարտարապետ Ընդունելի Չեք համարում. Ո՞ւմա ձեր կարծիքն հետաքրքրում. Կամ դուք ի՞նչ եք հասկանում հատկապես ճարտարապետությունից»․ գրել է «ՀՀ Հպարտ Քաղաքացի» անվամբ օգտատերը ։

Lusine Badalyan4

Լուսինե Բադալյանը, գրառումներին ի պատասխան, նոր գրառում է կատարել․

«Հատուկ ինձանից հիասթափվողների համար նշեմ , զուտ դիպլոմային աշխատանքիս ղեկավարը եղել է ճարտարապետության դոկտոր- պրոֆեսոր Դավիթ Քերթմենջյանը, ընդիմախոսը ` ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյանը , ստացել եմ գերազանց հնարավոր է, որ մի քիչ հասկանում եմ թեմայից եթե մի բան գրում եմ, ակնկալում եմ քննարկում , ոչ թե պատերազմ ,սխալվելու դեպքում` սիրով ներողություն եմ խնդրում Ով էլ լինի երկրիս կամ քաղաքիս ղեկավարը ,

ինչքան էլ իրենց սիրեմ, ես միշտ ունեմ իմ տեսակետը , իմ կարծիքը ձևավորում եմ ինքս` զերծ մնալով հասարակական ճնշումների կամ պաթոսի ազդեցությունից, իմ տեսակետի համար պայքարում եմ ինքնուրույն, գտնում եմ, որ ունեմ իմ սեփական` թեկուզ սխալ կարծիքն ունենալու սահմանադրական իրավունք, որը կարող է փոխվել ավելի խոր ուսումնասիրության արդյունքում  կներեք, որ ես այնքան ռոմանտիկ եմ, որ դեռ հույսս չեմ կորցնում, որ Երևանը մի օր Անտոնիո Գաուդի կունենա Իսկ Արթուր Մեսչյանին ինձանից շատ չհարգեք, շնորհավորում եմ իրեն , հուսով եմ դեռ կզարմանամ ու կհիանամ,թեման համարում եմ փակված» ։

 

Կիսվել