Ժամանց

Ճապոնական թեստ, որը կբացահայտի, թե ինչպիսին եք դուք հարաբերություններում

Ճապոնական թեստ, որը կբացահայտի, թե ինչպիսին եք դուք հարաբերություններում

Անկեղծ պատասխանեք հետևյալ հարցերին: Այստեղ չկան ճիշտ կամ սխալ պատասխաններ:

Պատկերացրեք, որ դուք ձեր սիրելիի հետ պայմանավորվել եք հանդիպել իրենց տանը։

Կա 2 ճանապարհ, որոնցից մեկը պետք է ընտրեք այնտեղ հասնելու համար. կարճ ճանապարհ, որին ոչ մի հետաքրքիր բան չեք տեսնի և երկար ճանապարհ, որով ուշ կահսնեք, սակայն բազմաթիվ հետաքրքիր բաներ կտեսնեք: Որո՞վ կգնաք:

Ճապոնական թեստ

Ձեր ընտրած ճանապարհին դուք տեսնում եք վարդի 2 թուփ․ Դուք որոշում եք ծաղկեփունջ հավաքել: Ինչպիսի՞ հարաբերակցությամբ կընտրեք ծաղիկները:

Ճապոնական թեստ

Դուք հասել եք սիրելիի տուն, դուռը բացում է տան աշխատողը Ինչպե՞ս կվարվեք. կխնդրե՞ք, որ նա հայտնի ձեր գալստյան մասին, թե՞ ինքներդ կգնաք և կհայտնեք այդ լուրը:

Ճապոնական թեստ

Դուք մտնում եք ձեր սիրելիի սենյակ, այնտեղ մարդ չկա Ու՞ր կդնեք ծաղիկները՝ պատուհանագոգի՞ն, թե՞ մահճակալին:

Ճապոնական թեստ

Դուք օրը միասին եք անցկացնում, ապա երեկոյան միմյանց բարի գիշեր մաղթում և քնում տարբեր սենյակներում։ Դուք առավոտյան արթնանում եք և գնում ձեր սիրելիի սենյակ: Նա արդեն արթու՞ն է, թե՞ դեռ քնած:

Ճապոնական թեստ

Ժամանակն է տուն վերադառնալու։ Նույն, երկու ճանապարհներից ո՞րը կընտրեք տունդարձի ճանապարհին՝ երկա՞րը, թե՞ կարճը:

բնապատկեր

Ահա թե ինչ են նշանակում ձեր պատասխանները

1. Ո՞ր ճանապարհով եք գնում սիրելիի տուն Կարճ՝ դուք բավականին արագ եք սիրահարվում Երկար՝ սիրահարվելու համար ձեզ երկար ժամանակ է հարկավոր:

2. Ինչպիսի՞ հարաբերակցությամբ եք ընտրել վարդերը Կարմիրը խորհրդանշում է, թե որքան բան եք դուք պատրաստ ներդնել հարաբերությունների մեջ, իսկ սպիտակը՝ որքան եք ակնկալում ստանալ:

Եթե ծաղկեփունջը միագույն է, ապա ամենայն հավանականությամբ դուք կամ չափից դուրս շատ եք տալիս, կամ էլ չափից դուրս շատ բան պահանջում: Գունավոր ծաղկեփունջը վկայում է որոշակի բալանսավորվածության մասին:

3. Խնդրե՞լ եք տան աշխատողին հայտնել ձեր գալստյան մասին, թե՞ ինքներդ եք գնացել Եթե խնդրել եք տան աշխատողին հայտնել ձեր գալստյան մասին, ապա կոնֆլիկտներում դուք հակված եք երրորդ անձանց ներքաշել դրանց հանգուցալուծման համար, իսկ եթե ինքներդ եք գնացել, ապա բոլոր հարցերը մնում են ձեր երկուսի միջև:

4. Ու՞ր եք դրել ծաղիկները Մահճակալ՝ դուք ցանկանում եք որքան հնարավոր է շատ ժամանակ միասին անցկացնել Պատուհանագոգ՝ դուք նախըտրում եք չշտապել, ժամանակից առաջ չընկնել։

5. Ձեր սիրելին արդեն արթու՞ն էր, թե՞ դեռ քնած Քնած՝ դուք պատրաստ եք նրան ընդունել այնպիսին, ինչպիսին կա, իր բոլոր թերություններով և առանձնահատկություններով հանդերձ Արթուն՝ դուք կարծում եք, որ կկարողանաք եք նրան փոխել։

6. Ո՞ր ճանապարհով եք վերադառնում տուն Կարճ՝ դուք կարող եք շատ արագ դադարե սիրել այդ մարդուն Երկար՝ դուք շատ եք կապված ձեր սիրելիին և ցանկանում եք նրա հետ հարատև հարաբերություններ կառուցել։

Կիսվել