Ղրիմի օդանավակայանը կարող են վերանվանել Այվազովսկու պատվին
Ղրիմի Հանրային պալատի խորհուրդը հաստատել է 10 պատմական անվանի գործիչների անունները, որոնցից կարող է ընտրվել Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանի անվանումը, հաղորդում է РИА Новости-ն:
Ցանկում են հայտնվել հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու, կայսրուհի Եկատերինա II-ի, բանաստեղծ Մաքսիմիլիան Վոլոշինի, ադմիրալ Պավել Նախիմովի, Ղրիմում գինեգործության հիմնադիր Լև Գոլիցինի, լուսավորիչ ու հրապարակիչ Իսմայիլ Գասպրինսկիի, վիրաբույժ ու գիտնական Նիկոլայ Պիրոգովի, գրող Անտոն Չեխովի, գիտնական Դմիտրի Մենդելեևի և գրող Ալեքսանդր Գրինի անունները:
«Կարծում եմ՝ օդանավակայանը պետք է վերանվանվի Այվազովսկու կամ Գրինի պատվին: Դա իմ կարծիքն է, ես այդպես եմ քվեարկելու: Նրանց արվեստն ու ճակատագիրը կապված են եղել Ղրիմի հետ»,- գործակալությանն ասել է Ղրիմի Հանրային պալատի նախագահ Գրիգորի Իոֆֆեն:
Աղբյուր՝ mamul.am