Մամուլ

Հովիկ Աբրահամյանի եղբորն ազատ արձակեցին գրավի դիմաց

Նրան ազատ արձակելու համար 5 միլիոն դրամ են վճարել։ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Այս տեղեկությունը հաստատել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

Դատարանը բավարարել է Հենրիկ Աբրահամյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը:

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվել էր օգոստոսի 11-ին, դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը:

Կիսվել